Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Բեմադրությանդ սցենարը Գյումրիով էր սկսվում 2018-ին, Գյումրի֊ով էլ ավարտվելու է

Բեմադրությանդ սցենարը Գյումրիով էր սկսվում 2018-ին, Գյումրի֊ով էլ ավարտվելու է
22.08.2024 | 23:00

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, դու լուրջ մտածում ես, որ կարող ես Arthur Hambardzumyan լռեցնե՞լ։

Դու լուրջ հավատում ես, որ Lilit H Aghekyan կարող ես լռեցնե՞լ։

Ձյուն գար էլի, կասեին Գյումրիում։

Էս մարդիկ երկրաշարժ են ապրել, հարյուրներով դագաղ են տեսել, վաֆլի-ով ու серый գույնի մակարոնով են տարիներով ապրել, դու հույս ունես քրեական գործերով վախեցնե՞լ։

Ես մի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ` բեմադրությանդ սցենարը Գյումրիով էր սկսվում 2018-ին, Գյումրի֊ով էլ ավարտվելու է։

Finita la comedia!

Արա ԿԱՐԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6187

Մեկնաբանություններ